ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ




ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ... Հոդվածներ

 

Կրկին ուզում եմ իմ խոհերն ու մտքերը հանձնել թղթին և կիսել այն Ձեզ հետ: Ո՞վ եմ ես... Հաշմանդամ մի երիտասարդ, որ հույս ունեմ օգնել բոլոր նման հոգսերով մարդկանց, ովքեր հուսալքված են և թերահավատ կյանքի նկատմամբ: Շատերն են կարծում, որ հաշմանդամ լինելը արդեն վերջն է, և դու պարզապես պետք է սպասես, ուղղակի սպասես, անվերջ սպասես... Ո’չ, ո’չ, հավատացեք ինձ` ո’չ... Հիշիր` յուրաքանչյուր անհատ եզակի է այս կյանքում:
Ես մինչև 11 տարեկան չեմ կարողացել քայլել: Ինձ բուժող բժիշկն ասաց ծնողներիս, որ ապարդյուն ժամանակ են վատնում, և միայն հրաշքը կարող է օգնել, բայց ցավոք, հրաշքներ չեն լինում... Ես, ցավոք, շատ լավ էի գիտակցում դժվարությունները, որոնք պարբերական և շարունակական էին լինելու իմ կյանքում, հարցեր, որոնք ինձ հանգիստ չէին տալիս` մի՞թե իմ ողջ կյանքում ծնողներս են ինձ խնամելու, մի՞թե չեմ կարողանալու ինքնուրույն զբոսանքի գնալ և անգամ` սափրվել ինքնուրույն:
Փառք Աստծո, այժմ 20 տարեկան եմ և կարողանում եմ քայլել, իսկ նրանք, ովքեր պնդում էին, որ իմ ախտորոշմամբ քայլելն ուղղակի անհնար է, հիմա զարմանում են, երբ ես պարզապես շշնջում եմ` բա ես հիմա ի՞նչ եմ անում... Այո', հրաշքներ լինում են: Այսօր ես ունեմ իմ կյանքը և հստակ գիտակցոսւմ եմ իմ ներկան ու պատկերացնում իմ ապագան: Ընդունի'ր քեզ ինչպես կաս, Աստված քեզ այդպես է ստեղծել: Մտքովդ անգամ չանցկացնես ծնողներիդ մեղադրել, ոչ մեկն էլ մեղավոր չէ... Չփորձես մտածել թե դու սխալմունք ես, ո'չ դու ամենևին էլ սխալմունք չես: Գիտեմ, շատ դժվար օրեր ես ունեցել, բայց մոռացի'ր, դրանք քեզ պետք չեն, մի' վախեցիր, փորձի'ր հստակ քայլերով առաջ գնալ ու միայն առաջ: Փորձի'ր, դու կարող ես, քիչ մտածիր ու մի' մտահոգվիր: Ավելորդ մտքեր պետք չեն, դրանք լավ բանի չեն բերում: Մտածի'ր ապագայիդ մասին, երբեք մի' մեղադրիր քեզ, իսկ ուրիշներին` առավել ևս պետք չէ մեղադրել: Լսի'ր սրտիդ, լսի'ր քո ներքին ձայնն ինչ է ասում, լսի'ր ինքդ քեզ, միայն քեզ: Ուզում ես լինել երջանի՞կ, ուրեմն սկսի'ր: Ապրել է պետք, այլ ոչ թե գոյատևել: Դու կարող ես ողջ աշխարհին ասել, որ դու էլ ես անհատ, դու էլ ունես հարգանքի և սիրո կարիք: Մի' կարծիր, թե դա անհնար է, և պատճառներ մի' փնտրիր: Դու կարող ես, ես դրանում վստահ եմ` ելնելով իմ իսկ փորձից, միայն ցանկացիր և, կարևորը, սկսի'ր:  Մաղթում եմ քեզ հաջողություն...

 

Մեծագույն հարգանքներով`

Սերյոժա Օհանջանյան



Обновлен 12 окт 2013. Создан 17 окт 2011



 

Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: