ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ




Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ և 200 միլիոն մարդ գործունեության ընթացքում առնչվում է զգալի դժվարությունների հետ: Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն: Սա մասամբ այն պատճառով է, որ հաճախ առողջապահական, կրթական, զբաղվածության, տրանսպորտային և տեղեկատվական ծառայությունները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մատչելիությանը խոչընդոտող գործոնները ներառում են անկատար չափանիշներն ու ընթացակարգերը, բացասական վերաբերմունքը, ծառայությունների անհասանելիությունը, տեղեկատվության և հաղորդակցության ոչ բավարար լինելը, գենդերային խտրականությունը և հաշմանդամություն ունեցող անձանց անբավարար մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում: Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը մեծապես բարելավել է իր տնտեսությունը, ենթակառուցվածքները և հանրային ծառայությունները: Այսուհանդերձ, պաշտոնապես գրանցված 181 հազար հաշմանդամ անձանց մեծամասնությունը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանն ու ոչ պատշաճ կիրառում ունեցող օրենքներին ու կանոնակարգերին, որոնք հիմնականում անծանոթ են հաշմանդամություն ունեցող անձանց: Հատուկ մասնագիտական դպրոցների մեծ մասը կարողություններ և հնարավորություններ չունեն իրենց կրթական ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու համար: Վերապատրաստումների և աշխատանքի բացակայության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձինք բավարարվում են կառավարության կողմից սահմանված թոշակով: Նրանք համապատասխան ինֆորմացիա չունեն իրենց իրավունքների մասին և վարում են խիստ սահմանափակ կյանք՝ մերժվելով հասարակության կողմից և խտրականության ենթարկվելով աշխատավայրում:


Հաշմանդամության նկատմամբ խտրականության դրսևորումները ՀՀ-ում

 

Ներկայումս հասարակության մեջ ձևավորված է մի սխալ մոտեցում հաշմանդամության խնդրի վերաբերյալ: Հաշմանդամ ասելով` ոմանք պատկերացնում են միայն անվասայլակ, քայլակից օգտվող մարդ կամ էլ առհասարակ անկողնուն գամված մարդ: Այնինչ, կան հաշմանդամության տարբեր դրսևորումներ, որոնք միավորվում են մեկ տերմինի մեջ: Ցավալին այն է, որ հասարակության` հաշմանդամի նկատմամբ բարեհոգությունը սահմանափակվում է հենց հաշմանդամություն բառն արտաբերելով:

 

Ինչպես ինտեգրել հաշմանդամությունը

 

«ԷԽՈ» ՀԿ թիմը, իր հիմնադրման օրվանից մշակել է «Ես»-ով ինտեգրում հասարակությանը ծրագիրը: «Ես»-ով ինտեգրում ասելով՝ հասկանում ենք անձի միասնությունն ու ամբողջականությունը՝ իր սուբյեկտիվ հատկանիշներով: «Ես»-ն անհատն է, այնպիսին, ինչպիսին որ ինքն իրեն ճանաչում ու պատկերացնում է՝ զերծ որոշակի կոմպլեքսներից: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ինտեգրման խնդիրը դրվում է հաշմանդամի և մեր թիմի միջև: Նպատակն է՝ զարգացնել հաշմանդամի «Ես»-ը: Մարդն ով ունի բնածին հաշմանդամություն կամ կյանքի ընթացքում ինչ-ինչ պատճառներով ձեռք է բերել այն, նա ակամայից տառապում է թերարժեքության բարդույթով, ձեռք է բերում անվստահություն սեփական «Ես»-ի նկատմանբ: Դրանից էլ հաճախակի են դառնում հոգեկան տառապանքները, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ գերակշռում է ձևավորվորված թերարժեքության բարդույթը: «Ես»-ով ինտեգրումը հաշմանդամ անհատի վերաբերմունքն է սեփական անձի նկատմամբ։ Այդ վերաբերմունքն իր մեջ ընդգրկում է մարդու պատկերացումներն իր անհատականության հետաքրքրությունների, հակումների մասին, արժեքային կողմնորոշումների որոշակի միասնությունը, որոշակի ինքնագնահատականն ու ինքնահարգանքը։

 

Ի ՞նչ կընձեռնի ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան

 

 Կոնվենցիան ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին:
Աշխարհի առաջադեմ երկրները հիմնականում լուծել են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու խնդիրը։ Մեր երկիրը ևս ձեռնամուխ է եղել այդ դժվարին ժամանակ և միջոցներ պահանջող խնդրի լուծմանը։ Աշխատանքներ են տարվում հասարակության իրազեկվածության բարձրացման եւ համապատասխան վերաբերմունքի ձեւավորման ուղղությամբ։ Քայլեր, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել հաշմանդամ մարդուն լիարժեք ապրելու, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու համար:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 13-ին, իսկ Հայաստանն այն ստորագրել է Նյու Յորքում՝ 2007թ. մարտի 30-ին՝ ստորագրելու համար բացվելու հենց առաջին օրը։ Հայաստանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել է 2010թ. մայիսի 17-ին, իսկ այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 22-ին։ Այն սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որոնք հռչակված են նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայում և մարդու իրավունքներին վերաբերող այլ համաձայնագրերում: Կոնվենցիան երաշխավորում է, որ այդ իրավունքները հարգվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում:

 

Հ.Գ. Դե ինչ, «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը ևս ողջունում է այն փաստը, որ ՀՀ կառավարությունն ընդունել է կոնվենցիան, որը կխթանի նաև մեր հետագա ծրագրերի իրականացմանը:


Ներբեռնել և կարդալ կոնվենցիան ›



Обновлен 27 окт 2013. Создан 02 апр 2012



 

Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: