ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

(ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2008-2010թթ.)



Իր 6-ամյա առաքելության ընթացքում «ԷԽՈ» ՀԿ թիմը իրականացրել է

բազմաբնույթ ծրագրեր` բժշկական, կրթական, ֆինանսական և այլն,

որոնք պարբերական և շարունակական բնույթ են կրում:


ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

Կազմակերպվել է 120 հաշմանդամ և սոց. անապահով երեխաների մկրտության արարողություն: «ԷԽՈ» ՀԿ որոշեց աջակցել կազմակերպությանը դիմած 4-րդ աստիճանի ծանրալսությամբ տառապող երեխաներին` նրանց համար ձեռք բերելով թվային ականջակալներ: Երեխաների մանրակրկիտ հետազոտությունների արդյունքում որոշվեց` Սահակյան Արտաշեսին և Սարգսյան Ալբերտին անհրաժեշտ է երկկողմանի լսողապրոթեզավորում Phonak ֆիրմայի Super 0411 լսողական սարքերով: Եղիկյան Գևորգին տեղադրվել է Widex B2, Հովհաննիսյան Արմենուհուն` supero 411, Սարգսյան Գուրգեն տեղադրվել է` Resound Matrix 2e hands, Անտոնյան Ժաննային` supero 412, Վիրաբյան Համլետին` Widex B6 թվային ականջակալներ` յուրաքանչյուրի արժեքը`  150.000-295.000 դրամ: Հունիսի 1-ին տեղի ունեցավ «ԷԽՈ» ՀԿ-ին տրամադրված կրթարանի բացումը: Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվեց միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր, թատերական ներկայացում, 100 հաշմանդամ երեխաներին բաժանվեցին նվերներ, իսկ վերջում  հյուրասիրություն: 2006թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: «ԷԽՈ» ՀԿ-ն ևս անմասն չմնաց և դեկտեմբերի 3-ին կազմակերպեց միջոցառում` գեղեցիկ համերգային շոու ծրագրով: Ավարտին 100 հաշմանդամ երեխաներ ստացան նվերներ, իսկ նրանց ծնողների կողմից հնչեցին շնորհակալական խոսքեր` ուղղված «ԷԽՈ» ՀԿ-ի ողջ աշխատակազմին, նման միջոցառում կազմակերպելու համար: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ: Դեկտեմբերի 17-ին «ԷԽՈ»  ՀԿ-ի խորհուրդը, ի դեմս Սերյոժա Օհանջանյանի, որոշեց անարձագանք չթողնել «Օգնեմ»  հիմնադրամի խնդրանքը և աջակցել:  «Օգնեմ»  հիմնադրամին փոխանցվել է 480.000 դրամ, Գոռ Ավալյանի բուժման կուրսի  համար: Արդեն երեք տարի է և կարծես դարձել է ավանդություն, որ «ԷԽՈ» ՀԿ-ն մեծ շուքով նշում է Ամանորը: Այս տարի էլ «ԷԽՈ» ՀԿ-ն և «Թատրոնիկ» մանկապատանեկան թատերախումբը ներկայացրին   Ամանորյա հեքիաթ-ծրագիր և զվարճացրին մեր փոքրիկներին, ինչու չէ նաև մեծերին: «ԷԽՈ»  ՀԿ-ն իր շահառուների համար պատրաստել էր նվերներ, որոնք էլ փոքրիկներին հանձնեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, իսկ վերջում էլ սպասվում էր անուշ հյուրասիրություն մեր բոլոր հյուրերին: Մոտ 200 հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների ընտանիքներին բաժանվել է սնունդ: 145 երեխաների բաժանվել են նվերներ` տրամադրված Հայ Ավետարանչական Եկեղեցու Քրիստոնեական Մշակութային Միջազգային Ծառայությունների կողմից: 300 ընտանիքներին` ծածկոցներ և հագուստ, տրամադրված "IRD" միջազգային կազմակերպության կողմից: Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 106 ընտանիքների բաժանվել են սնունդ և նվերներ: ՀԿ-ի բոլոր շահառուների ընտանիքներին բաժանվել է ընդհանուր կշիռով 2տ. ալյուր, ինչպես նաև ամանորյա նվերներ, դպրոցական պարագաներ և ամանորյա միջոցառումների տոմսեր: Ամանորի նախաշեմին ՀԿ-ի խորհրդի որոշմամբ կազմակերպվեց ակցիա` այց ք. Մասիսի ծննդատուն, որտեղ բոլոր նորածիններին նվիրվեցին նորածնի պարագաներ: Տրամադրված կոսմետիկ վերանորոգման ներկերը   բաժանվեցին բնակարանային անմխիթար պայմաններ ունեցող ընտանիքներին` կացարանների բարելավման համար: ՀԿ-ն իրականացրել է նաև անհատական ծրագրեր` շահառուներից 3-ի ուսման վարձավճարներում տարբեր չափերի զեղչեր կիրառելու հարցում: Հարությունյան Էլլադայի ուսման տարեկան վարձավճարը զրոյացվեց, Ֆիդանյան Շավարշի քրոջ` Ֆիդանյան Նարեի ուսման տարեկան վարձավճարը նվազեցվեց 50.000 դրամով, Հովհաննիսյան Անիի ուսման տարեկան վարձավճարը զեղչվեց 50%-ով: Շահառուներից վեցին ` Սմբատյան Արգամի, Ոսկանյան Էդգարի, Բաղդասարյաններ Նինայի և Արմենի, Սարգսյան Ալբերտի , Սահակյան Արտաշեսի համար` ծնողների դիմումների համաձայն, ձեռք է բերվել թվային ականջակալներ և ներդիրներ` այդ սարքի օգտագործման համար (յուր. 295000 դ արժողությամբ): Մեկ այլ շահառուի, 3-ամյա Խաչատրյան Գոհարի համար ձեռք է բերվել "ԱԼԲՈՒՄԻՆ" դեղամիջոցը:

 

Այո', կարող ենք հպարտ ասել, որ այս բոլոր ծրագրերն «ԷԽՈ»  հասարակական կազմակերպությունն իրականացրել է ի շնորհիվ իր դոնոր կազմակերպությունների և գործընկերների: Մենք երախտապարտ ենք ցանկացած նվիրատվության համար, որը կնպաստի ապագայի կերտմանը և առաքելության իրականացմանը:

 

Հարգելի' ընթերցող, 2011 թվականից մինչ այսօր իրականացված ծրագրերի և միջոցառումների մասին` ըստ ամսաթվերի, տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով մեր կայքէջի նորություններ բաժինը:



Обновлен 26 ноя 2013. Создан 06 мар 2012



Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: