ԿՈՆՎԵՆՑԻԱ




ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել
2010 թ. հոկտեմբերի 22-ին


Աշխարհի առաջադեմ երկրները հիմնականում լուծել են հաշմանդամություն ունեցող  անձանց` հասարակություն ներառելու, բոլորի համար հավասար պայմաններ  ստեղծելու խնդիրը։ Մեր երկիրը ևս ձեռնամուխ է եղել այդ դժվարին, ժամանակ և  միջոցներ պահանջող խնդրի լուծմանը։ Աշխատանքներ են տարվում հասարակության իրազեկվածության բարձրացման եւ համապատասխան վերաբերմունքի ձեւավորման ուղղությամբ։ Քայլեր, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել հաշմանդամ մարդուն՝ լիարժեք ապրելու, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու համար:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 13-ին, իսկ Հայաստանն այն ստորագրել է Նյու Յորքում՝ 2007թ. մարտի 30-ին՝ ստորագրելու համար բացվելու հենց առաջին օրը։ Հայաստանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել է 2010թ. մայիսի 17-ին, եւ այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 22-ին։  Այն սահմանում է  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որոնք հռչակված են  նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայում և մարդու իրավունքներին վերաբերող այլ համաձայնագրերում: Կոնվենցիան երաշխավորում է նաև, որ այդ իրավունքները հարգվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում:
Դե ինչ,  «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը ևս ողջունում է, այն փաստը, որ ՀՀ կառավարությունն ընդունել է կոնվենցիան, որը կխթանի նաև մեր հետագա ծրագրերի իրականացմանը:

 

Ներբեռնել և կարդալ կոնվենցիան ›



Обновлен 12 окт 2013. Создан 12 янв 2012



 

Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: