ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ




Իր 6-ամյա առաքելության ընթացքում «ԷԽՈ» ՀԿ թիմը իրականացրել է

բազմաբնույթ ծրագրեր` բժշկական, կրթական, ֆինանսական և այլն,

որոնք պարբերական և շարունակական բնույթ են կրում:

  • Բժշկական

Կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին պարբերաբար տրամադրում է դեղորայք, սայլակներ և քայլակներ` ըստ հիվանդի կողմից ներկայացված հատուկ փաստաթղթերի:

«Օգնենք մեր երեխաներին լսել» ծրագրի շրջանակներում, որն էլ ուղղված է ծանրալսությամբ տառապող երեխաների աջակցությանը, ձեռք են բերվում բարձրորակ և թանկարժեք թվային ականջակալներ: Եվ արդեն «ԷԽՈ» ՀԿ-ի ջանքերով տասնյակ երեխաներ կարողանում են լսել: Եվս մի քանի տասնյակն էլ մեծ անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ անցնելով բժշկական հետազոտություն, իրենց էլ կտրամադրվեն համապատասխան լսողական թվային  ապարատներ:

«ԷԽՈ» աջակցման կենտրոնը 2010թ.-ից իրականացնում է «Առողջ մանկություն» ծրագիրը, որը ուղղված  է օնկոլոգիական հիվանդություններով (լեյկոզ) տառապող երեխաների աջակցմանը: Ձեռք է բերվում դեղորայք`քիմիոթերապիայի կուրսը լիարժեք ստանալու համար, ինչպես նաև հարակից դեղորայք` ընդհանուր բուժման համար: Մեծ ցանկություն է, որ արյան հիվանդություններով տառապող հայ երեխաները Հայաստանում ստանան այնպիսի բուժում, ինչպիսին կա արտերկրում: Ցավոք, մենք դեռ խնդիր ունենք լրացնելու այդ բացը:

  • Մարդասիրական օգնություն

Կազմակերպության շահառուներ են հանդիսանում հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներ, որոնց պարբերաբար բաժանվում են նվերներ`սնունդ,  հագուստ, գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ և այլն:

  • Իրազեկում

«ԷԽՈ» աջակցման կենտրոնը  հրապարակեց  իր իրազեկման բլոգը` www.irazekum.org, որի առաջնային նպատակն է հասարակության զարգացումն ու իրազեկումը: Կան շատ խնդիրներ, որոնք այժմ ավելի արդիական են և որոնց դեմ պայքարի լավագույն միջոցն է իրազեկումը: Իրականացնում է նաև «ՀԿ-ների զարգացում» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում զարգացնել և կայունացնել ՀԿ-ների գործունեությունը: Ծրագրի շրջանակում նախագծվում և պատրաստվում են անվճար վեբ կայքեր, որի շնորհիվ խթանվում է ՀԿ-ների գործունեությունը:

  • Մշակույթ

Մկրտությունը հոգևոր ծնունդ է և քրիստոնեական եկեղեցու կարևոր խորհուրդներից մեկն է, որը յուրաքանչյուրի կյանքում լինում է մեկ անգամ: Մկրտությունը կատարվում է Քրիստոսի տված շնորհով և նրա կողմից հաստատված խորհրդով: Մկրտվողը վերստին ծնվում է հոգով, մաքրվում մեղքերից`միախառնվելով աստվածային էությանը: Բայց կան այնպիսի մարդիկ, ովքեր սոցիալական ծանր վիճակից ելնելով չեն կարողանում մկրտվել, ստանալ հոգևոր ծնունդ: Հաշվի առնելով այդ հանգամանքը` «ԷԽՈ» ՀԿ թիմը կազմակերպել է 120 հաշմանդամ և սոց. անապահով երեխաների  մկրտության արարողություն:

  • Միջոցառումներ

Ամեն տարի է ավանդաբար «ԷԽՈ» աջակցման կենտրոնը մեծ շուքով նշում է երեխաների պաշտպանության միջազգային օրը`հունիսի 1-ը, հաշմանդամների միջազգային օրը`դեկտեմբերի 3-ը և Ամանորը: Բոլոր տոներին էլ կազմակերպվում է համերգ, տիկնիկային ներկայացում, իսկ վերջում` հյուրասիրություն և նվերների բաժանում, որտեղ պարբերաբար ընդգրկվում են 100 հաշմանդամ և սոց. անապահով ընտանիքի երեխաներ: Կազմակերպության շահառուներ են հանդիսանում հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաները, որոնց պարբերաբար տրամադրվում  են դեղորայք` հիվանդի կողմից ներկայացված հատուկ փաստաթղթերի հիմքով:

 

Հարգելի' ընթերցող, իրականացված ծրագրերի և միջոցառումների մասին` ըստ ամսաթվերի, տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով մեր կայքէջի նորություններ բաժինը:

«ԷԽՈ»   ՀԿ թիմն  2010թ-ից իրականացնում է «Առողջ մանկություն» ծրագիրը, որի շրջանակներում աջակցում է օնկոլոգիական հիվանդություններով (լեյկոզ)  տառապող  երեխաների բուժմանը: Ձեռք են բերվում  դեղորայք`քիմիոթերապիայի կուրսը լիարժեք ստանալու համար, ինչպես նաև հարակից դեղորայք ընդհանուր բուժման համար: Մեծ ցանկություն է, որ արյան հիվանդություններով տառապող հայ երեխաները Հայաստանում ստանան այնպիսի բուժում, ինչպիսին կա արտերկրում: Ցավոք, մենք դեռ ունենք` լրացնելու այդ բացը:


Обновлен 07 ноя 2013. Создан 17 окт 2011



Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: