ՄԵՐ ԿԵՆՏՐՈՆԸ




«ԷԽՈ» ՀԿ 2012թ.-ից Մասիս քաղաքում իրականացնում է հաշմանդամ երեխաների և երիտասարդների զարգացման ծրագիրը: Թեպետ Մասիսում կան մի քանի նմանատիպ կազմակերպություններ, որոնք զբաղվում են հաշմանդամների հիմնախնդիրներով, սակայն որպես քաղաք Մասիսը մեկուսացված է և չունի այնպիսի կենտրոն, որը կկարողանա զբաղվել հաշմանդամ երեխաների և երիտասարդների զարգացմամբ: Ուստի մեր թիմը հանձն առավ լրացնել այդ բացը: Կենտրոն ստեղծելու գաղափարը երջանկահիշատակ Անժելա Օհանջանյանին էր, ով ավելի մոտիկից քաջատեղյակ էր հաշմանդամին և նրա ընտանիքին առնչվող բոլոր հիմնահարցերին:

 

Կենտրոնի նպատակն է կրթել և զարգացնել Մասիս քաղաքի ու հարակից գյուղերի հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին: Զարգացնել նրանց միտքը, մտածելակերպը, աշխարհընկալումը, որն էլ կնպաստի կյանքի ճիշտ ընկալմանը: Հետևաբար գործում են արհեստագործական խմբակներ, կազմակերպվում են գենդերային ու հոգեբանական ինքնաճանաչմանը խթանող տեսական և գործնական պարապմունքներ, ինչպես նաև հանդիպումներ հոգեբանների, իրավաբանների և այլ մասնագետների հետ: Կրթարանում նաև գործում են արհեստագործական խմբակներ, անցկացվում են բազմաբնույթ պարապմունքներ, այդ թվում նաև համակարգչային դասընթացներ՝ հաշվի առնելով շահառուների անձնական նախասիրություններն ու ձգտումները: Առաջնահերթ խնդիր է պիտանի ու հետաքրքիր դարձնել նրանց առօրյան իր շրջապատում, ինտեգրել սոցիումին, որպեսզի ապագայում ունակ լինեն սեփական արհեստով վաստակել հանապազօրյա հացը:

 

Հ.Գ. «ԷԽՈ» ՀԿ չի սահմանափակվում իր ձեռքբերումներով` կարիք ունենալով արդյունավետ համագործակիցների, ինչպես նաև նոր դոնոր կազմակերպությունների աջակցությամբ նորանոր ծրագրերի իրագործմանը, որն էլ կնպաստի մեր առաքելության իրականացմանը:




Обновлен 12 окт 2013. Создан 17 окт 2011



Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: