ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

04.02.2011



Սերյոժա Օհանջանյանի հարցազրույցը «Հույսի կամուրջ» ՀԿ-ի

«Արևածաղիկ» ամսաթերթին. 

 

Միշտ պետք է նայել առաջ ու պայքարել...

 

 

19-ամյա Սերյոժա Օհանջանյանը «ԷԽՈ» հասարակական կազմակերպության նախագահն է, որը զբաղվում է հաշմանդամության խնդիրներով: Սերյոժան ինքը հաշմանդամություն ունի, հենց այս պատճառով էլ նրա մայրը` Անժելա Օհանջանյանը, 2008թ. որոշեց հիմնել մի կազմակերպություն, որը շատ այլ կազմակերպությունների նման կպաշտպանի հաշմանդամություն ունեցող մարդու շահերը: Սերյոժան սովորել է Հայաստանի առաջին ներառական կրթօջախում` Դերենիկ Դեմիրճյանի անվան 27 դպրոցում, և այժմ արդեն մի ողջ կազմակերպության ղեկավար է:

 

- Մեր կազմակերպությունն օգնում է հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին և նրանց ընտանիքներին բազում հարցերում. բժշկական, կրթական, ֆինանսական: Նաև հոգևոր աջակցություն է տալիս. շատ երեխաների համար մկրտություններ ենք կազմակերպել, օգնել դառնալ քրիստոնյա: Հաշմանդամ երիտասարդների համար հոգեբանի հետ հանդիպումներ են անցկացվում, տարբեր սեմինարների են մասնակցում:


- Դուք երիտասարդ եք, և դժվար չէ՞ ՀԿ ղեկավարելը:


- Իհարկե դժվար է, բայց ունեմ վստահելի աշխատակիցներ, ինչը որոշ չափով թեթևացնում է իմ բեռը: Նրանք ամեն պահի կողքիս են և պատրաստ օգնելու ցանկացած հարցում:
- Ի՞նչ նախասիրություններ ունեք: Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
- Իմ հոբբին ընթերցանությունն է: Սիրում եմ հոգեբանական, փիլիսոփայական թեմաներով գրականություն կամ ուղղակի վեպեր ու պատմվածքներ: Որևէ կոնկրետ հեղինակի չեմ նախընտրում: Պարզապես, ինչ ստեղծագործություն ձեռքս է ընկնում, կարդում եմ:


- Ըստ Ձեզ, ո՞րն է հաջողության գրավականը:


- Ցանկացած նախաձեռնություն կձախողվի, եթե մի վայրկյան անգամ հուսահատվես: Միշտ պետք է նայել առաջ ու պայքարել: Միշտ էլ լինում են դժվարություններ ու խոչընդոտներ: Եթե կարողանաս ուժ գտնել և անցնել այդ ամենի միջով, ուրեմն կհասնես նպատակներիդ:

 

- Ունե՞ք կարգախոս: Առհասարակ, ճիշտ եք համարում դրանցով ապրելը:


- Ո՛չ: մարդ պիտի ազատ ապրի, ազատ մտածի, իսկ կարգախոսները կաղապարում են մեզ: Ոչ ամեն իրավիճակի են դրանք համապատասխանում: Այդ պահին նոր մոտեցում ցուցաբերելու կարիք է զգացվում:


- Պայմանները կամ մարդկանց վերաբերմունքը հաշմանդամ մարդկանց նկատմամբ փոխվե՞լ են:


- Որոշ չափով` այո: Համենայն դեպս ես կարծում եմ, որ վերաբերմունքի ձևավորման հարցում մարդու դերն առաջնային է: Եթե մեկն ունի հաշմանդամություն, ապա իր գործերով, վարվելակերպով պիտի կարծիք ստեղծի իր մասին, ապացուցի, որ ինքն էլ լիարժեք մարդ է: Ինքը պիտի փորձի շրջապատին ներգրավվել, ոչ թե սպասի, թե երբ իրեն կառաջարկեն ինտեգրվել: Հասարակական կարծիքի մի զգալի մասը հենց հաշմանդամներն են ձևավորում:

 

- Ի՞նչ կա, որ դեռ պիտի փոխվի:


- Անելիքները շատ են: Ամենահասարակ պայմաններ չկան հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Ամեն շենքում չէ, որ նրանք կարող են ազատ տեղաշարժվել, ելումուտ անել, կամ այցելել ժամանցի վայրեր ու սրճարաններ: Կան տեղեր, ուր նրանք ձգտում են գնալ, բայց պարզապես ի վիճակի չեն: Պայմանների բացակայությունն էլ հենց առաջ է բերում հասարակության խտրական վերաբերմունքը:

 

- Ընդհանուր առմամբ, այսօր հայ երիտասարդին ի՞նչն է ամենից շատ պակասում:

 

- Աշխատանքը: Վերջերս ես շփում ունեցա աշխատանքի տեղավորման խնդրի հետ: Երբ երիտասարդը դիմում է որևէ կազմակերպություն, նրանից փորձ են պահանջում: Եվ հարց է առաջանում. ո՞րտեղից ձեռք բերել այդ փորձը: Երկու ամիս առաջ ինձ աշխատող էր պետք, և ես ընդունեցի մի ուսանողի: Բոլորը զարմանում էին, թերահավատորեն մոտենում նան, բայց ես ասացի, որ նա փորձը հենց ինձ մոտ պիտի ձեռք բերի:

 

- Ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում տասը տարի հետո:
-

Հուսով եմ` Երևանում կլինեմ: Չեմ ուզում այստեղից գնալ: Մեր քաղաքում դեռ շատ փոխելու բան կա: Եթե ինչ-որ բան էլ ես կարողանամ բարելավել, ուրեմն մի նպատակիս հասած կլինեմ:
Այս պահին ես հասարակական աշխատանք եմ կատարում: Սրանով, սակայն, ընտանիք չեմ կարողանա պահել: Գուցե հետագայում ունենամ նաև իմ բիզնեսը: Բայց հասարակությանը ծառայելը կարարևոր առաքելություն է, որին միշտ էլ կշարունակեմ հետևել:

 

«Արևածաղիկ» ամսաթերթի խմբագիր`

Ագնես Գասպարբեկ



Обновлен 12 окт 2013. Создан 17 окт 2011



 

Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: