ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ




Աշխարհում բազմաթիվ հիվանդ ու անօգնական երեխաներ կան, ովքեր տենչում են ապրել`ազատվելով հիվանդության սառնասիրտ ճիրաններից: Նրանք օգնության, սիրո ու ջերմության կարիք ունեն, քանզի իրենց կյանքում իշխում է հոգու անծայրածիր տխրությունն ու ունայնության դառնությունը: Եվ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել այդ մասին քնելուց առաջ` ամեն անգամ գլուխը դնելով բարձին: Շարունակ պայքարել հիվանդության, վախի ու ցավի դեմ, պայքարել կյանքի դեմ հանուն կյանքի, հանուն ազատ ու առողջ ապագայի… Իհարկե այս խոսքերը խորթ են բոլոր նրանց համար, ովքեր չեն ճաշակել հիվանդության դառնությունը, ցավի անհատակ կսկիծն ու վաղվա օրվա տագնապը: Ուղղակի ամեն անգամ, երբ առողջ կժպտաք, երբ ձեզ կհամակի ուրախությունն ու խինդը, մի պահ հիշե'ք, որ հենց այդ նույն պահին մեկ այլ վայրում մեկը կուչ եկած ցավից լաց է լինում: Երբևէ ինքներդ Ձեզ հարց տվել եք, թե ինչու՞…


Կատարեք Ձեր ներդրումը, որն էլ թույլ կտա մեզ`

  • Ցուցաբերել հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին և նրանց ընտանիքներին նյութական և բարոյական աջակցություն:
  • Պաշտպանել հաշմանդամ երեխաների բժշկության, կրթության իրավունքը և կրթության միջոցով նպաստել հասարակության մեջ նրանց ներգրավմանը:
  • Ձեռք բերել սայլակներ, թվային ականջակալներ, դեղորայք և տրամադրել մեր հաշմանդամ երեխաներին, որոնք ունեն դրա կարիքը:
  • Զարգացնել մեր զբաղվածության կենտրոնը, որտեղ կգործեն տարբեր արհեստագործական խմբակներ, ինչն  էլ թույլ կտա, որպեսզի մեր հաշմանդամ երեխաներն ու երիտասարդներն ինտեգրվեն ռեալ հասարակություն և որոշակիորեն զերծ լինեն իրենց կոմպլեքսներից:

Ցանկության դեպքում կարող եք աջակցել ծրագրերին «ԷԽՈ» ՀԿ բանկային հաշվեհամարներից մեկին փոխանցում կատարելով:

  • «Յունիբանկ» ՓԲԸ՝ 24120004744700
  • «Ինեկոբանկ» ՓԲԸ` 205004201674


Обновлен 12 окт 2013. Создан 15 окт 2011



Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: