ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ




Հաստատված է`

«ԷԽՈ» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող հասարակական

կազմակերպության հիմնադիր ժողովի

«03» հուլիսի 2008թ. թիվ 1 որոշմամբ
ժողովի նախագահ՝ Սերյոժա Օհանջանյան

Գրանցված է`

ՀՀ պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից`
Գրանցման ամսաթիվ 03.07.2008
Գրանցման համար 211 171 04769

Գրանցման վկայական 03U081978

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՎ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 «ԷԽՈ» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող հասարակական կազմակերպությունը (այսուհետև` Կազմակերպություն), ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու , իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործողություն իրականացնելու նպատակով:

1.2 Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային  պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

1.3 Կազմակերպության  գործունեության սկզբունքներն են օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը,  ինքնակառավարումը  և  հրապարակայնությունը:

1.4 Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

1.5 Կազմակերպության անվանումն է`

հայերեն`

«ԷԽՈ» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին

աջակցող հասարակական  կազմակերպություն

կարճ անվանում` «ԷԽՈ» ՀԿ
ռուսերեն`

Общественная организация “ЭХО” содействующая социально

необеспеченным детям инвалидам

կարճ անվանում` ,,ЭХО” ОО
անգլերեն`

“EKHO” social unprovided and disabled children supporting

non-governmental organization

կարճ անվանում`

“EKHO” NGO

 

1.6  Կազմակերպության գտնվելու վայրն է` ՀՀ, Արարատի մարզ, գ. Դարբնիկ, գյուղ քոլեջի հանրակացարան:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

2.1  Կազմակերպության գործունեության առարկան ու նպատակներն են, ՀՀ օրենսդրության սահմանված կարգով`

  • Բացահայտել հատուկ կարիքներով, դժվարություններ ունեցող երեխաներին, անապահով ընտանիքներին, դպրոց չհաճախող երեխաներին, ծնողազուրկ երեխաներին:
  • Կարիքավոր հաշմանդամ երեխաներին և նրանց ընտանիքներին ցուցաբերել նյութական և բարոյական աջակցություն:
  • Հոգալ հաշմանդամ երեխաների և երիտասարդների առողջության մասին, հովանավորել նրանց բժշկական սպասարկման, դեղորայքի, պրոթեզային իրերի, սայլակների ձեռք բերման գործում:
  • Պաշտպանել հաշմանդամ երեխաների, սոցիալապես անապահով երեխաների և երիտասարդների շահերն ու իրավունքները, (դատարանում և այլ պետական և ոչ պետական հաստատություններում): Պահպանել հաշմանդամ երեխաների և երիտասարդների կրթության իրավունքը և կրթության միջոցով նպաստել հասարակության մեջ նրանց ներգրավմանը:
  • Նպատակներ ու խնդիրներ իրագործելու համար  կազմակերպությունը համագործակցում է արտերկրի նմանատիպ կազմակերպությունների հետ` բազմակողմանի նյութական, տնտեսական և կրթական օգնություն ցուցաբերելու հարցում:
  • Կազմակերպում է լայնածավալ բարեգործական գործունեություն բնակչության լայն շերտերի (մանկատների և սոցիալապես անապահով խավի) համար:
  • Բնակչության հետ կապված զբաղվածության, սոցիալական, մշակութային, մարզական և այլ բարեգործական ծրագրերի կազմակերպում և իրականացում:
  • Բնակչության լայն շրջաններում հայկական ավանդույթների վերականգնումն ու պահպանումը:
  • Երեխաների ու ընտանիքների կարիքների գնահատում:
  • Առկա և ակնկալվող ռեսուրսների հայտնաբերումն ու շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ ընտանիքների խնդիրների լուծմանը:
  • Բնակչության նախնական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում սոցիալական հետազոտությունների միջոցով:
  • Նպաստել համայնքային ծրագրերի իրականացման հասցեականությանը` ուղղված տարբեր հիմնախնդիրների լուծմանը:
  • Բարեգործական և հովանավորչական գործունեություն ծավալել ուսումնական հաստատություններում սովորողների համար:
  • Կազմակերպել տարբեր սպորտային, գեղարվեստական, մշակութային, մասնագիտական խմբակներ հաշմանդամների համար:
  • Իր նպատակների, խնդիրների իրականացման համար համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ:  
  • Իրականացնել սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3.1  Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը:

3.2 Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին  (այսուհետև` Խորհուրդ):

Կազմակերպության  անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Խորհուրդը: Մինչև տասնչորս տարեկան անչափահասը Կազմակերպությանը  կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինակ ներկայացուցչի դիմումի հիման վրա:  Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

3.3 Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության  անդամությունից  զրկումը  տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ:

3.4 Կազմակերպության այն անդամը, որը Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում վեց ամիս անընդմեջ չի վճարում անդամավճար, Խորհրդի որոշմամբ զրկվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1 Կազմակերպության անդամն իրավունք ունի`

ա/ ընտրել և ընտրվել Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններում, ընդ որում, ղեկավար և վերահսկողության իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը.

բ/ Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.

գ/ սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.

դ/ ազատ դուրս գալ Կազմակերպությունից.

ե/ Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն` ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը.

զ/ մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին.

է/ Կազմակերպության ղեկավար մարմինների ոչ կանոնադրական գործունեության դեմ գրավոր բողոքարկել ժողովին, կամ դատարան` օրենքով սահմանված կարգով:

4.2 Կազմակերպության անդամը պարտավոր է`

ա/ հոգ տանել կազմակերպության հեղինակության մասին

բ/ կատարել Կազմակերպության  կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.

գ/ մուծել մուտքի վճար և ամսեկան անդամավճար` Խորհրդի կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է Խորհուրդը.

դ/ բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.

4.3 Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության ժողովի կամ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողության, Կազմակերպության անդամությունից զրկում:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

5.1  Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ` պետական գրանցման պահից:

5.2 Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում:

5.3 Կազմակերպությունն ունի խորհրդանիշ, որում կապույտ  ֆոնի վրա պատկերված է աղավնին ճյուղով,իսկ ներքևի մասում գրված է  ԷԽՈ:

5.4 Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:

5.5 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

ա/ տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.

բ/ հիմնադրել լրատվության միջոցներ.

գ/ կազմակերպել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր.

դ/ ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.

ե/ իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.

զ/ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք.

է/օտարել կամ վարձակալության  կամ անվճար օգտագործման հանձնել Կազմակերպությանը պատկանող  ցանկացած անշարժ և շարժական գույք.

ը/ կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ.

թ/ ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում` արտարժույթով.

 ժ/ իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել

արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6.1 Կազմակերպությունը պարտավոր է`

 ա/ ցանկացած ֆիզիկական անձի պահանջով, յոթ օրացույցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.

բ/ օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

գ/ իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.

դ/ պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն և այլ մարմինների որոշումների պատճենները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր,  թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Կազմակերպության ժողովին.

ե/ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

զ/ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու կամ կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկ ամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմնին, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.

է/ վարել իր անդամների հաշվառումը.

ը/  առանց լիազորագրի Կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացույցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7.1 Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին:

7.2 Ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ: Ժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Խորհուրդը:  Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա Խորհրդի կողմից սահմանված կարգով ժողովին կարող են մասնակցել անդամների կողմցի ընտրված ներկայացուցչական պատվիրակները:

Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրում է Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պատճառաբանված պահանջող` Խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` ոչ ուշ, քան 14 օրացույցային օրվա ընթացքում:

7.3  Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

ա/ Կազմակերպության կանոնադրության հաստատումը և փոփոխումը.

բ/ Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

 գ/ Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը:

դ/ Կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների ընդունումը.

7.4 Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության անդամների կամ պատվիրակների կեսից  ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են բոլոր անդամների կամ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:

7.5 Խորհուրդն ընտրվում է Ժողովի կողմից երկու տարի ժամանակով:

Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են

Կազմակերպության նախագահի կողմից ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20%-ի, Խորհրդի երկու անդամների կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով:

7.6  Խորհուրդը`

ա/ հաստատում է Կազմակերպության նախագահի հաշվետվությունները,  այդ թվում` Ժողովին ներկայացվող հաշվետվությունը.

բ/ առաջարկություններ է ներկայացնում  Ժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

գ/ ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում կամ զրկում անդամությունից.

դ/ Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում են խրախուսանքներ և տույժի միջոցներ.

ե/ ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը` ժողովների միջևընկած ժամանակաշրջանում.

զ/ սահմանում է Կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը.

է/ ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում,  օտարում և դուրս գրում Կազմակերպության` մեկ միլիոն դրամը գերազանցող արժողությամբ գույքը.

ը/ ստեղծում և լուծարում է Կազմակերպության հիմնարկները, առանձնացված ստորաբաժանումները /մասնաճյուղեր, ներկայացուցչություններ/, ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները.

թ/  հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը.

ժ/ սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության կարգը և չափը,

ժա/ հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները.

ժբ/ իրավունք ունի քննարկել և լուծել Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվողներից:

7.7 Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների կեսից ավելին:

Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

7.8 Կազմակերպության նախագահն ընտրվում է ժողովի կողմից 2 տարի ժամանակով:

7.9 Կազմակերպության նախագահը.

  • Ղեկավարում Խորհրդի աշխատանքները և վարում է նրա նիստերը.
  • Ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրերի.
  • Իրականացնում է կազմակերպության ողջ գործադիր ղեկավարումը.
  • Արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր.
  • Օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ.
  • Հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը.
  • Ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության` մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ գույքը` ցանկացած չափի և քանակի:

7.10 Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը)  ընտրվում է  Ժողովի կողմից 2 տարի ժամանակով: Խորհրդի անդամները և Կազմակերպության նախագահը չեն կարող լինել վերահսկիչ հանձնաժողովի անդամներ:

7.11 Վերստուգիչ հանձնաժողովն (վերստուգողը) իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ: Նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20%-ի հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, Կազմակերպության նախագահի կամ  Խորհրդի պահանջով:

7.12 Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը  (վերստուգողը) կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների  2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է, եթե վերահսկող մարմինը վերստուգողն է, ապա նա որոշումներ է ընդունում միանձնյա:

7.13 Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է Կազմակերպության նախագահից և այլ աշխատողներից պահանջել կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած տվյալներ և հաշվետվություն:

7.14 Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Ժողովին` Կազմակերպության գործունեության, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների ստուգման արդյունքների մասին:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8.1 Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը:

8.2 Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ,սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի:

8.3 Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել`

  • Կազմակերպության անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները,
  • Բանկերից և վարկային կազմակերպություններից ստացված վարկերը,
  • Դրամաշնորհները,
  • Բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները,
  • Կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը:

8.4 Կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

8.5 Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից` օրենքով սահմանված կարգով:

8.6 Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:

8.7 Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրված անձինք կազմակերպության կողմից կարող են վարձատրվել, եթե նրանց մշտական աշխատանքի վայրը կազմակերպությունն է:  Նշված անձանց վարձատրության չափը սահմանում է ընդհանուր ժողովը:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

9.1 Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

9.2 Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի կամ դատարանի որոշմամբ:

Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները:

9.3 Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, Ժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ, եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:



Обновлен 02 июл 2014. Создан 15 окт 2011



 

Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: