Всего 127 сообщенийСтраницы: 1 2 3 4

 
 Ար&#132015-01-19 18:25:21
Ոխջույն. Իմ անունը Արմեն է: Իմ ախջիկը 6 ամսեկան է, ծննդաբերության ժամանակ երեխայի ստոծանու, ուսի եվ արմունկի նյարդերը ողնեւղեղից պոկվել են, ինչի հետևանքով աղջիկս՝ Արևիկը, շնչառական խնդիր ունի, ինչպես նաև աջ ձոռքը չի կարողանում վեր բարձրացնել ու ծալել: Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնում երեխաին հետազոտելուց հետո, որոշվեց որ միակ լուծումը վիրահատելն է, որը արժե 1500 եվրո: Վիրահատությունը լինելու է Երևանում, իսկ մասնագետները հրավիրվելու են Ֆրանսիայից: Այս տարվա փոտրվար ամսին մասնագետները գալու են վիրահատման: Խնդրում եմ Ձեր աջակցությունը երեխայիս վիրահատման հարցում: Այդ գումարը ինձ համար բավականին լուրջ գումար է, ուստի որքան էլ որ կարողանաք օգնել, շատ շնորհակալ կլինեմ...
Կանխավ շնորհակալ եմ...
Հարգանքներով՝
Արմեն Հարությունյան...
e-mail. armenob@gmail.com
Հեռ. +374 55 978700
 
 Balasan2014-12-21 17:57:27
Բարև ձեզ, նախ շնորհակալություն ձեր նախաձեռնած բարի գործի համար:Ես աշխատանք եմ գրում ՀԿ-ների կառավարման մասին և մի քանի հարց ունեմ ձեզ, եթե հնարավոր է, պատասխանեք:
1. Ձեր կազմակերպությունը ինչպիսի չափանիշներ ունի շահառուների ընտրության համար:
2. Ինչպես է կառավարվում շահառուների ընտրությունը՝ դիմելու, գրանցվելու, շահառու դառնալու ընթացակարգերը:
3. Ինչպիսի կառուցվածք ունի կազմակերպության հիերարխիան:
4. Ինչպես են շահառուների հետ անմիջապես աշխատող մասնագետները մասնակցում որոշումների ընդունմանը:
5. ԻՆչպես են շահառուները մասնակցում որոշումների ընդունմանը:
Նախապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
 
 Աս&#142014-10-17 15:40:03
Բարև Ձեզ, շատ ուրախ եմ, որ Հայաստանում գործում է նման հասարակական կազմակերպություն, հաշմանդամություն ունեցող մարդիկ, հատկապես նրանց ընտանիքները շատ ունեն նման աջակցության կարիք: Հարցս կայանում է հետևյալում` ինչ աղբյուրներից եք ֆինանսավորվում, ինչպես են կատարվում ֆինանսական աջակցությունները, հատկապես երբ խոսքը գնում է արտասահմանում բուժումների համար անհրաժեշտ մեծ գումարների մասին:
 
 Մա&#142014-08-13 16:43:05
Շնորհավորում եմ ։ Դուք մեր հպարտություն...... Եթե մեր երկրում գոնե 30% Ձեզ նման բարեխիղճ ու գրագետ աշխատեին, մենք իսկապես սոցիալական պետություն կդառնայինք։
 
 Grig2014-06-16 01:00:14
Բարև Ձեզ, մեկ հարց ունեմ, ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք պետությունը պարտավոր է բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը:
1 Administration2014-06-16 10:17:263 года назад
 Նախ շնորհակալություն հարցի համար: Իհարկե պարտավոր է, քանի որ Հայաստանի կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են անհապաղ, արդյունավետ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել.
ա. բարձրացնելու համար հասարակության, այդ թվում` ընտանիքում, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը և հարգանք սերմանելու համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության նկատմամբ.
բ. պայքարելու համար հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող, նաև սեռային ու տարիքային առանձնահատկություններով պայմանավորված կարծրատիպերի, նախապաշարմունքների և վնասակար ավանդույթների դեմ կյանքի բոլոր բնագավառներում.
գ. բարձրացնելու համար իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց ունակությունների ու ներդրումների վերաբերյալ:
Այս նպատակով իրականացվող միջոցառումները ներառում են.
ա. հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված արդյունավետ քարոզարշավներ նախաձեռնելու և իրականացնելու գործընթացները, որոնց նպատակն է.
• խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ճանաչումը,
• նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց դրական կերպով ընկալելու և նրանց մասին սոցիալական իրազեկվածության ավելի բարձր մակարդակ ապահովելու խնդիրներին,
• բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց հմտությունների, առավելությունների և ունակությունների, ինչպես նաև աշխատավայրում և աշխատուժի շուկայում նրանց ներդրումների վերաբերյալ.
բ. հարգալից վերաբերմունքի սերմանումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների նկատմամբ կրթական համակարգի բոլոր մակարդակներում, այդ թվում` երեխաների մեջ, դեռ վաղ հասակից.
գ. լրատվամիջոցներին աջակցումը, որպեսզի վերջիններս ներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց Կոնվենցիայի նպատակներին համապատասխան.
դ. հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ուսուցողական ծրագրեր իրականացնելուն օժանդակելը:
 
 Գր&#132014-03-19 23:16:20
Որպես հասարակական կազմակերպություն ես այդպես էլ չսիրեցի հայաստանյան ՀԿ-ը, բայց որպես բարեգործություններ կատարող կորպորատիվ կենտրոն՝ ուղղակի նմանը չկա... Դուք արժանի եք ավելինին:
 
 Inessa2013-11-15 20:00:42
Barev dzez,asem vor shat lav kayq e
 
 Hrayr2013-11-05 17:37:44
Voghjyun bolorin, ankeghts uraykh em yev hpart em, vor Hayastanum ka nman kazmakerputyun, vorn zbaghvum e hashmandamneri himnakhndirnerov, yev amenakarevn e amen inch arvum e makardakov. Ketstseq...
1 Administration2013-11-06 16:00:434 года назад
 Շնորհակալ ենք գնահատման և ուշադրության համար:
Որևէ գործ անելիս պետք է անես որակով, բարձր մակարդակով և ի նպաստ հասարակությանը, կամ ընդհանրապես չանես:
 
 Hermine2013-08-30 15:22:19
Ողջույն, Ձեր ֆորում հայտնվեցի՝ իրազեկում.օրգ-ից, և կցանկանամ իմ կարծիքը հայտնեմ: Եւ այսպես ասեմ՝ հասարակական տեղեկատվությունը նույնպես շատ կարևոր է բնակչության իրազեկման գործում, որը իրականացում եք դուք: Կարևոր խնդիր է նաև այն մարդկանց իրազեկում, այնպիսի թեմաներով, ինչպիսին են հաշմանդամություն ունեցող, գենդերային, և, իհարկե, Միավ / ՁԻԱՀ-ի կանխարգելումը: Այս ամենի շնորհիվ բարձր արդյունքների կարելի է հասնել, և Ձեր թիմը ճիշտ ուղղու վրա է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է լրջորեն մոտենա բնակչության իրազեկման և կուլտուրայի բարձրացման խնդրին:
 
 Раиса2013-04-21 00:18:51
Просто преклоняюсь перед вами. Спасибо за вашу помощь. Пусть Бог воздаст вам за ваши труды...
 
 Karen2013-04-01 20:48:38
Հարգանքներս՝ Ձեր թիմին, իսկապես Աստվածահաճ գործ եք կատարում:
 
 Anna Dallaqyan2013-01-23 18:52:21
Exo kazmakerputyan@ astvac pahapanmhashvehamarin liq@ gumar tox lini,vor karoxanan irenc npatakner@ irakanacnen,ev tox OLOGARXNERN el amachen
 
 Suren2013-01-05 17:04:49
Ձեր կայքին մաղթում եմ անխափան աշխատանք, շնորհավորում եմ Ձեր Նոր Տարին… Ցանկանում եմ 2013 թվականին Ձեր կայքը հասնի մեծ հաջողությունների…Միշտ լինեք այնպես, ինչպես որ կաք…
 
 Varduhi2012-11-27 00:55:28
Im karciqov espesi hastatuchyuner shat petk e linen da mez sht petk e
 
 Lianna2012-09-23 19:54:08
Վայ նենց եմ ուրախանում, երբ կարդում եմ, որ բալիկներին եք օգնում, բա ինչ չքնաղ աչուկներ ունեն նրանք... Իրոքից մեծ գործեր եք իրականացնում, և նման չեք մնացած ՀԿ-ներին, որոնք միյան ստորաբար գրանտ են ուտում: Հիմա, այն իրավիճակն է, որ կարող եմ շարունակ հիացմունքս արտահայտեմ, բայց դրա կարիք չկա, քանի որ նման դեպքում ավելի լավ է «No comment» իրավիճակը:
 
 Henry2012-09-18 20:34:08
Dear Seryozha Ohanjanyan, you are the coolest youth man in Armenia. We love and respect you so much. You are the man of 21st century. Be always so strong, our nation needs youth man like you...
 
 Luiza2012-09-17 11:50:48
Ողջույն, մեկ հարց ունեմ և կխնդրեմ, եթե հնարավոր է պատասխան ենք՝ մեր երկրում հասարակական վայրերում հազվադեպ ենք տեսնում հաշմանդամների: Իսկապես պատճառն այն է, որ չունենք համապատասխան պայմաններ հաշմանդամների կենսագործունեության համար, թե այստեղ առկա են որոշակի հոգեբանական խնդիրներ նույնպես: Նախապես շնորհակալ եմ...
1 Administration2012-09-17 12:14:045 лет назад
 Շնորհակալ ենք Ձեր ուշադրության համար: Իհարկե, կփորձենք հնարավորինս պատասխանել Ձեր հարցին: Այն մարդը, ով ունի բնածին հաշմանդամություն կամ կյանքի ընթացքում ինչ-ինչ պատճառներով է դարձել հաշմանդամ ակամայից տառապում է թերարժեքության բարդույթով` ունենալով անվստահություն սեփական «Ես»-ի նկատմամբ: Ճնշված անձը կորցնում է ինքնահարգանքի զգացումը, մեկուսանում հասարակությունից: Մեր նպատակն է զարգացնել հաշմանդամի «Ես»-ը` նրան դարձնելով հասարակության լիարժեք, լիիրավ անդամ: Մենք հնարավորություն ենք տալիս փոխադարձ կապի միջոցով վերլուծել հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին հուզող խնդիրները և միասնական ուժերով փորձում ենք գտնել դրանց լուծման առավել արդյունավետ ճանապարհները:
2 Luiza2012-09-20 12:04:045 лет назад
 Անչափ շնորհակալ եմ, և մեկ հարց ևս` իսկ ընդհանուր առմամբ, մեր երկրում պետական քայլեր արվո՞ւմ են, որպեսզի հաշմանդամներն իրենց լիարժեք քաղաքացիներ զգան:
3 Administration2012-09-20 12:44:515 лет назад
 Օրենքների առումով բավականին առաջադեմ ենք: 2010թ. մայիսին շատ կարեւոր կոնվենցիա վավերացրեցինք Ազգային ժողովում, որը նախագահի կողմից հաստատվեց հոկտեմբերին: Հայաստանը միանալով այդ կոնվենցիային՝ պարտավորվում է կրթությունից սկսած հավասար հնարավորություն ապահովել բոլորի համար: Դա վերաբերում է քաղաքաշինությանը, տրանսպորտին, թանգարաններին, բոլոր հնարավոր ոլորտներին: Այսինքն, օրենքի մակարդակով՝ այո: Բայց իրականությունը շատ հեռու է: Մեր երկիր ունի բավականին խնդիրներ՝ բժշկության, կրթության, իրավունքի և անգամ հանապազօրյա հացի: Այնուամենայնիվ, մեր թիմը հավատում է լուսապայծառ, սիրով ու ջերմությամբ լի ապագային, որի կերտման գործում մեծ է մեզանից յուրաքանչյուրի դերը:
 
 Artak Tadevosyan2012-08-20 16:35:46
Մարդու բռնած ուղին հասավ իր նպատակային եզրագծին…
Երբ փորձեցի մտնել «ԷԽՈ» ՀԿ պաշտոնական կայք, թվում էր, թե պետք է լինի մռայլ և տխուր, քանզի առնչվում են հաշմանդամ և սոց անապահով ընտանիքների հետ, բայց, ի զարմանս ինձ, կայքը աչքի էր ընկնում իր դիզայներական և ոճաբանական լուծումներով, այցելուին ուղեկցող հաճելի մեղեդայնությամբ: Մտնելով կայք և ծանոթանալով կազմակերպության գործունեությանը՝ փորձեցի մի պահ պատկերացնել, թե ինչ ճանապարհ պետք է անցած լինի 21-ամյա երիտասարդը, որ կարողացել է պահպանել իր գործունեությունը: Դժվար ու ծանր 5 տարի... թվում է, թե այդքան էլ երկարատև չէ գործունեություն ծավալելու համար:
Սերյոժա Օհանջանյան՝ երիտասարդ և համակրելի երիտասարդ, ով, լինելով հաշմանդամ, փորձում է օգնել երեխաներին, իսկ իսկ հոգու հանգստության համար:
Հաջողություն թող լինի քո բոլոր գործերին, Աստված թող միշտ ուղեկից լինի քեզ…
Ետադարձ հայացք գցելով Սերյոժայի անցած ուղուն, մի պահ բոլորս էլ ցանկանում ենք պայքարել ապրելու համար ու երբեք չհուսահատվել կյանքի խոչընդոտներից:
Իրոք դժվար է հաշմանդամ լինելով մեկտեղ, հասկանալ, աջակցել բոլոր նրանց, ովքեր դիմել են և սպասում են «ԷԽՈ» ՀԿ-ին:
Այստեղ հարկ եմ համարում հիշել նաև լուսահոգի Անժելա Օհանջանյանի անունը, ով հիմնել է կազմակերպությունը՝ իր շուրջը հավաքելով իրեն բախտակից ծնողներին, ովքեր ունեն հաշմանդամ երեխաներ:
Նա պայքարեց իր որդու առողջության համար, հասավ այն բանին, որ իրականություն դարձավ անհնարինը՝ երեխան, ում ախտորոշել էին, որ չի քայլելու այսօր քայլում է և նա ձեռնոց է նետել կյանքի քմահաճույքներին: Փառք և պատիվ Ձեզ ,սիրելի՛ Անժելա Օհանջանյան, խոնարհվում եմ Ձեր շիրիմին, դուք թողել եք բարի անուն և գործ, որի արդար շարունակողն է Ձեր որդին:
Շնորհակալ եմ, որ այսօր կա «ԷԽՈ» ՀԿ
Շնորհակալ եմ, որ շատ շատերին կողքին եք այսօր
Շնորհակալ եմ, որ դուք դեռ շարունակելու եք Ձեր ընտրած ուղին: Փառք Օհանջանյան ընտանիքին…
 
 VIOLETA2012-08-09 23:36:52
Barev dez.Es uzum em im xorin shnorhakalutyun@ haytnem EXO kazmakerputyan@ im txayin ognelu hamar.karox em asel vor shat kentronneri em dimel,bayc ardzaganq Imem stacel miayn EXO kazmakerputyunic.Der ognutyan shnorhiv shat ban e poxvel im baliki kyanqum.Astvac ta duq misht haratev lineq ev ogneq shat kariq unecox erxaneri.Im xorin eraxtagitutyun@ dez.
1 Administration2012-08-10 16:24:385 лет назад
 Շնորհակալություն գնահատման համար, Իսահակին քաջ առողջություն: Մենք միշտ պատրաստ է լինել իրեն սպասող երեխաների կողքին և աջակցել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
 
 Gohar2012-07-18 15:57:30
Այսօր եկա այն համոզմանը, որ Հայսատանում էլ կա, նորմալ խելք գլխին մի ՀԿ-ը :))) Իրոքից հիացած եմ Ձեր առաքելությանբ, ինձ շատ դուր եկավ «Ես»-ով դեպի ժողովրդավարական երկիր ծրագիրը, հետաքրqիր լուծումներով եք մշակել, ամենա կարևոր ըստ ինձ, այն է հաշմանդամն ինքն էլ պետք է քայլ առաջ անի դեպի հասարակություն: Ամեն ինչ ասված է այս մեկ տողում: Շնորհավորում եմ, Ձեր թիմը եզակիցներից մեկն է, ով նպատակային է աշխատում:
 
 Mher2012-06-04 20:36:14
Ես շատ հավանում եմ Ձեր ՀԿ-ն, շատ շնորհակալություն կազմակերպչին և կայքի խմբագրությունից, որ ամեն ինչ պատշաճ կարգով եք անում: Դուք շատ մեծ աշխատանք եք կատարում, և, որ կարևորն է շատ բարեհամբյուր աշխատակազմ ունեք: Միշտ մնացեք այդպես մեծահոգի և մարդկային: Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություն:
 
 Dianna2012-06-03 15:23:32
Սրտանց, իմ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ օգնում եք հաշմանդամ երեխաներին բազուն հարցերում: Նորություններ բաժնում կարդացի, որ օգնել եք Իսահակին, իսկ հիմա ինչպե՞ս է վիճակը բալկի, նա կառողջանա: Իսկ մեզ մնում է աղոթել Աստծուն, որ բոլոր երեխաները ապրեն երկար և առողջ: Տա Աստված, Ձեզ նորանոր ռեսուրներ և հովանավորներ, որպիզի էլ ավելին կարանք օգնենք մեր երեխաներին:
1 Administration2012-06-03 20:39:175 лет назад
 Այո, կարող ենք ասել, որ երեխան հաճախում է հիվանդանոց և ստանում իր վերականգնողական ծրագիրը և ծնողի ասելով, երեխան արդեն կարողանում է ընկալել ձայները և իր անունն անգամ լսելով ետ է շրջվում:
 
 lusinemelikyan1976@live.com2012-05-26 11:59:00
Բարև ձեզ, Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Էխո թիմին, որ ձեռք եք մեկնում մեր երկրի անպաշպան բալիկներին... Ես մեկ հարց ունեմ Ձեզ, խնդրում եմ եթե կարող եք պատասղանենք: ես գործատու եմ և ունեմ հաշմանդամություն ունեցող աշխատող, ապա ունեմ արտոնություններ, և եթե ունեմ որո՞նք են: Շնորհակալություն
1 Administration2012-05-26 16:19:515 лет назад
 Հարգելի` Լուսինե, «ԷԽՈ» ՀԿ թիմը իր խորին շնորհակալություն է հայտնում Ձեզ, որ խտրականություն չեք դրել Ձեր իսկ գործատուների միջև և աշխատանքի եք ընդունել հաշմանդամություն ունեցող անձի: Իհարկե հնարավորինս կպատասխանենք Ձեր հարցին:
ՀՀ Կառավարությունը 2006 թ-ի հուլիսի 13 թիվ 996 որոշմամբ սահմանել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները:
Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Անմրցունակ անձանց խմբին են պատկանում` զբաղվածության կենտրոններում հաշվառված `
• հաշմանդամները
• ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք
• աշխատանքային տարիքի հաuած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք
• պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո
• առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող գործազուրկներ
• երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք
• փախuտականները:
Յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը ("Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին" ՀՀ oրենք):
Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով:
Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:
 
 Hayk2012-05-17 17:18:04
Բարև ձեզ, նախ ողջունոմ եմ Ձեր առաքելությանը և նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում… Ձեր ՀԿ-ն սոցցանցերում բավականին ակտիվ է գործում, մենք հետազոտություն ենք անցկացնում, եթե հնարավոր է, կարող եք պատասխանել այս հարցին՝ ինչ նպատկաներ է հետապնդում անցկացնում գործող ձեր խմբերը, և ունե՞նք ձեռքբերումներ: Շնորհակալություն
1 Administration2012-05-17 18:47:495 лет назад
 Մեզ հաճախակի են հարցնում թե ի՞նչ նպատկաներ է հետապնդում անցկացնում գործող մեր խմբերը:
Ասենք՝ Անդամագրվելով խմբերին` միասին կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները: Ուստի հուսով ենք, որ փոխադարձ կապի միջոցով կվերհանենք հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին հուզող խնդրիները, և միահամուռ ուժերով կգտնենք դրանց լուծման առավել արդյունավետ ճանապարհները: Իսկ ձեռքբերումներից ասենք նախ այն, որ շատերը կարողացան հասկանալ հասարակական կազմակերպության նշանակությունը, ընդունեցին այն փաստը, որ ցավոք այսօր յուրաքանչյուր մարդ իր կյանքում ինչ-որ չափով առնչվում է նմանատիպ խնդիրների: Եվ մեր խմբի ցանկությունն է, որ հասարակությունն ընդունի հաշմանադամ մարդկանց, որպես լիիրավ անդամ:
 
 Anahit2012-05-12 17:44:50
Voxjyun! kardaci ev srtanc uraxaca, vor shutov dzer kentron kbacvi, ev Angelan shat er uzum henc Masisum bacver ev kgordz ir npatakin... ev ushadrutyun em dardzel grarumneri vra bardzr makardakov e katarum dzer gordzunutyuny...
Shnorhavorum em ev dzer norutyunnery, im facebooki ejum tarmanum e nenc vor misht hetevum em dzer norutyunerin...
1 Administration2012-05-12 22:50:055 лет назад
 Շնորհակալություն բարի մաղթանքների համար, «ԷԽՈ» ՀԿ միշտ պատրաստ է լինել իրեն սպասող երեխաների կողքին և աջակցել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
 
 Rita2012-05-06 18:29:42
Բարև Ձեզ, շատ հաջելի և գովելի աշխատանքներ եք կատարում մեր երկրի անպաշպան խավի համար, միանում եմ մնացածի գովասանքի խոսքերին...
Ձեր կարգախոսը շատ դուրս եկավ` աշխարհում ոչ մի անձ ապահովագրված չէ ո’չ հաշմանդամությունից և ո’չ էլ հաշմանդամի ծնող դառնալուց, հետևաբար, աջակցելով հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին, յուրաքանչյուր անձ օգնում է ինքն իրեն… մտածելու տեղիք է տալիս...

Միան մեկ նկատողություն ունեմ շատ գեղեցիկ է ձեր կայքը և ժամակակից, եթե չեմ սխալվում այսպիսի կայքեր թանգարժեք են, և այդ դեպքում ավելի էժան կայք պադրաստ էիք և մնացա գումարով օգնեիք երեխաներն.....
1 Administration2012-05-06 23:38:445 лет назад
 Նախ շնորհակալություն բարի խոսքերի համար, բայց ասեմ, ի գիտություն Ձեզ, մենք մեր աշխատանքը կատարում ենք շատ պատշաճ կարգով և հենց այդ նույն կայքից կարող եք տեղեկանալ, թե որքան մեծ ծրագրեր ենք իրականացրել, շուտով կտեղադրենք մեր մյուս նորությունները: Եվ ի դեպ ասեմ, մի քիչ աշխատեք շտկել Ձեր տառասխալները:

Եվ ավելացնեմ ավելին, որ մեր կայքի ամբողջ աշխատանքներով զբաղվում է կազմակերպության նախագահը, որի արդյունքում էլ ունենք նման աչքի ընկնող կայք և վստահ կարող ենք ասել, որ բարեգործության համար նախատեսված գումարները, ի տարբերություն շատ ու շատ հասարակական կազմակերպությունների, «ԷԽՈ» ՀԿ տրամադրում է միայն ու միայն իր շահառուներին: Հարգանքներով «ԷԽՈ» ՀԿ:
 
 Meline2012-04-19 03:17:13
barev Dzez shat urax vor ka nman HK, ev shat aktiv gordzunutyun eq cavarel inchpes nkateci norutyuneri qanakic. ev uzum em shnorhakalutyun haytnem hajax trvox harcer bazni hamar, yes gta indz huzox harci patasxany...
maxtum em hajoxutyun
 
 Gohar2012-02-13 12:53:35
Barev Dzez, cheiq asi HK-i Masisi masnachyux@ gorcum e? Ete voch, apa erbvanic e ayn gorcelu? Shnorhakalutyun.
1 Administration2012-02-15 18:14:085 лет назад
 Շուտով, գարնան ամիսներին մենք պատրաստվում ենք վերանորոգել մեր տարածքը, և երբ այն արդեն լրիվ պատրաստ կլինի այդ ժամանակ դուք կարող եք դիմել մեզ: Ընթացքում եղեք կապի մեջ:
 
 vika_n85t@mail.ru2012-01-09 09:23:54
BAREV CEZ ..ES SHAT EM LSEL CER BAREGORCUTYAN MASIN ...SHAT SHNORHAKAL EM VOR KAN CEZ PES LAV MARDIK ...ES APRUM EM MASISI SHRJANUM NOR XARBERDUM IM EREXAN NUYNPES MANKUC HASHMANDAM E ES MIYAYNAK MAYR EM UNEM 2 EREXA AMUSINS MAHACEL E AVTOVTARIC CHEM KAROXANUM HOGAL MER CAXSER@ ETE KAROX EQ OGNEQ POXEL NRA ACHQI PROTEZ@ ..XNDRANQS E OGNEQ INC INCHOV KAROX EQ//SHNORHAKALUTYUN
1 www.ekhongoarmenia.am (Admin)2012-01-11 13:31:586 лет назад
 Մենք միշտ պատրաստ ենք օգնել նրանց ովքեր ունեն մեր կարիքը...
Խնդրում ենք կապ հաստատեք մեզ հետ, կայքում նշված կոնտակների միջոցով:
Մենք կօգնենք Ձեր բալիկի աչքի պրոտեզավորման համար և պարբերար Ձեզ կտրամադրենք նյութական աջակցություն:
 
 Սերգ&#2011-12-14 07:39:58
Ցանկանում եմ հաջողություններ և առողջություն Ձեր անձնակազմին և շահառուներին:
1 Administration2012-05-18 19:04:045 лет назад
 Շնորհակալ ենք Ձեր բարեմաղթանքների համար, հարգելի այցելու:



Ваше сообщение

(jpg, gif, png) Для вставки фото с io.ua вписывайте URL адрес страницы с ним (https://io.ua/№№№№№№)
URL адреса автоматически преобразовываются в гиперссылки.
Ссылка на видео YouTube вида https://youtu.be/11-ти_значный_код_видео преобразовывается в плеер YouTube
Имя


Страницы: 1 2 3 4

Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն, անգամ փոքր, իսկ ցանկության դեպքում` կարող է հնարավորինս սատար լինել նմանատիպ հոգսերով երեխաներին: Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր
Լրահոս

Տեսադարան
Մեր թիմի գործունեությանը կարող եք հետևել Ձեր իսկ նախնտրած սոցցանցերում
Անդամագրվելով ցանկացած սոցցանցերից մեկում և միանալով մեր խմբին՝ կկարողանանք քննարկումների և բանավեճերի միջոցով գտնել շատ հարցերի լուծումներ, որոնք փոքր-ինչ կթեթևացնեն մեր մտածմունքները, իսկ դուք կտեղեկանաք նորություններին և իրադարձություններին:
YOUTUBE FACEBOOK
TWITTER RSS BLOG WEBMAIL
top
«ԷԽՈ» ՀԿ © 2008 - 2014 | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված ծրագրերը և մեդիա նյութերը պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենսդրությամբ: Առանց «ԷԽՈ» ՀԿ թույլտվության արգելվում է տեղադրված ծրագրերի և մեդիա նյութերի վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը, այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: